Այսօր: Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017թ.
Արտենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՐՏԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.17 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ arteni.am

ՈՒրախ եմ Ձեզ ողջունել Արտենիի համայնքապետարանի պաշտոնական կայքում: Շնորհակալություն մեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար: Մեր նպատակն է համայնքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանրյուր բնակչի իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին:

Հուսով եմ`այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար և հետաքրքիր տեղեկություններ Արտենի համայնքի, համայնքապետարանի աշխատանքների և ավագնու գործունեության վերաբերյալ:

Հարգանքներով`
Արտենի համայնքի ղեկավար` Գեղամ Խլղաթյան

01.09.17 Սեպտեմբերի 1

 Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և ուսանողներ , շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի օրվա առթիվ:

Հատկապես շնորհավորում ենք Հայաստանի բոլոր այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոց՝ բոլոր առաջին դասարանցիներին: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ:

07.07.17 Տուժել են Արտենի համայնքի այգիները և ցանքատարածությունները

Սույն թվականի հուլիսի 6-ին կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով տուժել են Արտենի համայնքի այգիները և ցանքատարածությունները։ Քամու պատճառով տուժել են նաև բնակելի տների տանիքները։
Վնասի չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով։

27.05.17 «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում համապետական շաբաթօրյակ Արտենի համայնքում

25.04.17 Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զորհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Ապրիլի 24-ի երեկոյան Արտենի համայնքում տեղի ունեցավ մոմերով երթ՝ 1915թ Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զորհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

27.03.17 Հերթական մրցումները մեկնարկեցին

Հերթական մրցումները մեկնարկեցին Վրաստանում, մարտի 26.ին. Արտենի համայնքի պատանիներ՝ Նարեկ Մուրադյանը,Նարեկ Մարտիրոսյանը և Գրիշա Բշարյանը հանդես եկան «Muay Thai» սպորտաձևում՝ զբաղեցնելով առաջին տեղը՝ստանալով շնորհակալագրեր, գավաթներ, մեդալներ և գովասանքի խոսքեր:
Արտենի համայնքը ևս միանում է շնորհավորանքներին՝մաղթելով տոկունություն,նորանոր հաղթանակներ և հաջողություններ հետագա կայանալիք մրցույթներում:

24.03.17 Մարտի 24-ը հիշարժան դարձավ

Մարտի 24-ը հիշարժան դարձավ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի համար, քանի որ համայնքում առաջին անգամ վառվեց բնական գազի ջահը: Այսօր համայնքում հանդիսավորությամբ ազդարարվեց բնական գազի մուտքը, որը ինչ-որ չափով կթեթևացնի բնակիչների հոգաշատ առօրյան:
Շնորհավորում ենք բոլոր արտենցիներին !

09.03.17 Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

  Համայնքում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Որը նվիրել էինք զոհված զինվորների և ազատամարտիկների մայրերին և կանանց: 
  Սիրելի՜ կանայք և աղջիկներ. Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։ Մաղթում առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն: Թո՜ղ այս գարնանային ծաղիկների անուշ բույրով լցվի Ձեր նուրբ ու քնքուշ հոգին: Ցանկանում ենք գարնան բուրավետ ծաղիկների պես լինեք միշտ` քնքուշ, գեղեցիկ,հմայիչ։ Որ երբեք երջանիկ տոները չպակասեն Ձեր կյանքից: Թո՜ղ սերը Ձեր ընտանիքներում հավերժ ապրի: 

1 2 3


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner